«Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել». 37-ամյա արարատցին կախվել է անասնագոմում․ shamshyan.com

13:50 • 16.11.21

Երեկ՝ նոյեմբերի 15-ին, Արարատի մարզում տեղի է ունեցել ինքնասպանություն։ Ժամը  05:15-ի սահմաններում   ոստիկանության  Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ  բաժնի  տարածքի սպասարկվող գյուղերից մեկում անասնագոմի գերանից  հակի թելով տղամարդու դի կա կախված:

Դատաբժշկի  նախնական եզկակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ, 37-ամյա Էդգար Գ.-ն էր: Նրա գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել՝ «Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել»: