Շոյգուն հայտնել է հակաարբանյակային համակարգի հաջող փորձարկման մասին

17:10 • 16.11.21

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հաստատել է ռուսական հակաարբանյակային համակարգի հաջող փորձարկման մասին՝ հայտարարելով, որ այն «ոսկերչորեն» խոցել է հին արբանյակը:

«Մենք իսկապես հաջողությամբ փորձարկել ենք հեռանկարային համակարգը: Այն «ոսկերչորեն, խոցել է հին արբանյակը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Շոյգուն՝ պատասխանելով լրագրողների հարցերին Վորոնեժի մարզում Արևմտյան ռազմական շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ:

Շոյգուն հավելել է, որ տիեզերական գործունեության համար որևէ սպառնալիք չի ստեղծվել հակաարբանյակային համակարգի փորձարկման ժամանակ: