Վարշավայում հայտարարել են, որ Լեհաստանի և Բելառուսի միջև զենքի կիրառմամբ պատերազմ չի լինի

12:22 • 16.11.21

Լեհաստանում կառավարող՝ «Օրենք և Արդարություն» կուսակցության առաջնորդ փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին կարծում է, որ Բելառուսի դեմ պատերազմ, ամենայն հավանականությամբ, չի լինի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 16-ին այդ մասին նա հայտարարել Է Լեհաստանի ռադիոյին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամը: «Մենք արդեն հիբրիդային պատերազմի մեջ ենք, բայց զենքի կիրառմամբ պատերազմ առայժմ, ավելի շուտ, հորիզոնում չկա: Ես գործածում եմ «ավելի շուտ» բառերը, որովհետեւ մենք գործ ունենք անկանխատեսելի հակառակորդի հետ»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին բարդարել է նոյեմբերի 8-ին, երբ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից մի քանի հազար անօրինական փախստականներ բելառուսական կողմից մոտեցել Լեհաստանի հետ սահմանին: Նրանք ցանկանում են անցնել Եվրամիություն: Լեհաստանի պաշտոնատար անձինք տեղի ունեցածը համարել են ամենադժվար պահը սահմանի վրա ճգնաժամի սկսվելուց ի վեր: Վերջին ամիսներին Լեհաստանը, Լիտվան և Լատվիան հաղորդել են Բելառուսի սահմանից՝ դեպի ԵՄ տարածք ձգտող անօրինական փախստականների թվի աճի մասին: Եվրամիությունում Բելառուսին մեղադրում են նրա համար, որ նա քաոս Է ստեղծել ԵՄ-ի սահմանների մերձակայքում, քանի որ փախստականներին թույլ չի տալիս հետ վերադառնալ: Բալթյան երկրները Բելառուսի իշխանություններին մեղադրում են փախստականների հոսք կազմակերպելու համար և դա որակում են «հիբրիդային ագրեսիա»: Այդ նույն դիրքորոշումն ունի նաև Եվրահանձնաժողովը: