Իսրայելի օդուժը երկու հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի շրջաններից մեկին. SANA
Իսրայելի ռազմաօդային ուժերը երկու հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի հարավում չբնակեցված շենքի ուղղությամբ: Նոյեմբերի 17-ին այդ մասին հայտնել է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ հրթիռներն արձակվել են տեղական ժամանակով մոտավորապես 00:45-ին (Երեւանի ժամանակով 02:45-ին), դրանցից մեկը կալանվել է: Հրթիռակոծումը կատարվել Է Գոլանի բարձունքների մերձակայքի դիրքից: Կորուստներ սիրիացի զինծառայողների թվում եւ զոհեր խաղաղ բնակչության շրջանում չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:










