Խուսափելու համար ՌԴ դիրքորոշման խեղաթյուրումներից. ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Լավրովի նամակագրությունը Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հետ

20:32 • 17.11.21

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի նամակագրությունը Ֆրանսիայի և ԳԴՀ ԱԳ նախարարների հետ՝ նախարարների «նորմանդական» հանդիպման վերաբերյալ ռուսական դիրքորոշման խեղաթյուրումներից խուսափելու համար։

Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում, «վերջին շրջանում խեղաթյուրվում են Ռուսաստանի դիրքորոշումը, նրա դերը ներուկրաինական կարգավորման հարցում և մոտեցումները «նորմանդական ձևաչափով» հնարավոր նախարարական հանդիպում անցկացնելու վերաբերյալ»։

«Հետագա շահարկումները կանխելու համար ՌԴ ԱԳՆ-ն որոշել է հրապարակել առաջնային աղբյուրները և ՌԴ ԱԳ նախարար Ս. Վ. Լավրովի դիվանագիտական նամակագրությունը Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Հ. Մաասի և Ժ. Ի. Լե Դրիանի հետ»,-հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: