Չպատվաստվածներին կարգելվի մասնակցել հանրային միջոցառումների, գնալ բարեր և ռեստորաններ. Չեխիայում հազարավոր մարդիկ բողոքել են չպատվաստվածների համար նոր սահմանափակումների դեմ (լուսանկարներ, տեսանյութ)
Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Պրահայի փողոցներ՝ ընդդեմ չպատվաստվածների դեմ նոր Covid-ի սահմանափակումների, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ Չեխիայի կառավարությունը ձեռնարկում է միջոցներ, որոնցով արգելվում է չպատվաստված մարդկանց մուտքը հասարակական վայրեր, բարեր և ռեստորաններ:
Երկիրը գրանցել է նոր հակառեկորդ՝ օրական 22 479 վարակման դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է անցյալ շաբաթվանից ի վեր։
Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը, հայտարարելով չպատվաստվածների դեմ միջոցառումների մասին, զգուշացրել է. «Մենք հայտնվել ենք շատ լուրջ իրավիճակում։ Իրական վտանգ կա, որ մեր հիվանդանոցները ծանրաբեռնված կլինեն»:



















