Վրաստանն առաջին անգամ հյուրընկալել է Maple Arch բազմազգ զորավարժությունները՝ կանադացի, լիտվացի, ուկրաինացի, լեհ և թուրք զինվորականների մանակցությամբ
Վրաստանն առաջին անգամ ընդունել է Maple Arch բազմազգ հրմանատարաշտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Բացման արարողությունը կայացել է այսօր ՆԱՏՕ-Վրաստան վերապատրաստման և գնահատման համատեղ կենտրոնի տարածքում: Ուսումնավարժանքները կշարունակվեն երկու շաբաթ:
Զորավարժություններին ներգրավելու են զինվորականներ Կանադայից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից, Լեհաստանից և Թուրքիայից: Maple Arch 2021-ի մասնակիցներին վերապատրաստելու են ինչպես վրացի, այնպես էլ կանադացի մասնագետներ:
Ուսումնավարժանքների նպատակը մասնակից երկրների միջև համագործակցության մակարդակի բարձրացումն է, կապերի խորացումը պաշտպանական ոլորտում և ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտեցնելը:










