Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Վիվասել»-ի կենտրոնական գրասենյակի դիմաց միմյանց են բախվել 5 ավտոմեքենաներ․ Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 00:20-ի սահմաններում Արգիշտի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Mercedes CL 550, Toyota Camry, Toyota, Lada Priora, Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բերեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդները և նրանց հետ եղած ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:










