Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել. ՀՀ ՊՆ

19:12 • 22.11.21

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Արդյոք տուժածներ կան, թե ոչ հարցին պաշտպանության նախարարությունից պատասխանեցին, որ տվյալները ճշտվում են: