ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է բազմության մեջ. կան զոհեր և տասնյակ վիրավորներ

10:18 • 22.11.21

Ամերիկյան Վիսկոնսին նահանգի Վուկեշա քաղաքում մեքենան մխրճվել է Սուրբծննդյան երթին մասնակցողների բազմության մեջ, ինչի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել, կան զոհեր, հայտնում է usatoday.com-ը։

Տեղի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Դեն Թոմփսոնը հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է, և որ «կասկածվող մեքենան» հայտնաբերվել է, ու այս պահին կալանավորված անձ կա:

Ընդհանուր առմամբ, 11 մեծահասակ և 12 երեխա տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ: