Ամենազուսպ հաշվարկների համաձայն՝ Իրանը միջուկային զենք կունենա 5 տարվա ընթացքում. իսրայելցի նախարար

18:02 • 23.11.21

Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանը կանխատեսում է, որ Իրանը միջուկային զենք ձեռք կբերի հինգ տարվա ընթացքում, նույնիսկ եթե համաշխարհային տերությունների հետ նոր միջուկային համաձայնագիր ձեռք բերվի, հայտնում է Times of Israel-ը։

«Ամենազուսպ գնահատականով՝ համաձայնագրի դեպքում Իրանը միջուկային կարողություն կունենա հինգ տարվա ընթացքում: Նայելով հարստացված ուրանի քանակին, որն այժմ ունի… դա բավարար է առնվազն մեկ միջուկային ռումբի համար», - ասել է Լիբերմանը:

Նա ենթադրել է, որ Իսրայելը ստիպված կլինի միայնակ գործել՝ խոչընդոտելու Իրանին հասնելու այս շեմին:

«Մենք պետք է միայնակ որոշում կայացնենք։ Ամենազուսպ գնահատականի համաձայն՝ առավելագույնը հինգ տարի կպահանջվի մինչև Իրանը միջուկային կարողություն ունենա»,- կրկնել է նա։