Բելառուսական փախստականների կենտրոնում գտնվող ներգաղթյալներն առաջին անգամ են ձյուն տեսնում (տեսանյութ)

12:58 • 23.11.21

Բելառուսի Գրոդնենսկի մարզում, այդ թվում՝ Լեհաստանի հետ սահմանային «Բրուզգի» կենտրոնում, ձյուն է տեղացել, այնտեղ գտնվող շատ փախստականներ առաջին անգամ են ձյան ականատես լինում:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, Իրաքից եկած ներգաղթյալները նույնիսկ համտեսում են ձյունը, նկարահանում են ձյան տեղումները: Երեխաներն էլ ձնագնդի են խաղում:

Մարզի ղեկավարությունից հայտնել են, որ ցրտերի պատճառով ուժեղացվել է կետրոնի ջեռուցումը: Կենտրոնում, ընդհանուր առմամբ, մոտ 1800 փախստական է բնակվում:

Հիշեցնենք, որ Բելառուսի և Լեհաստանի սահմանին իրադրությունը բարդարել է նոյեմբերի 8-ին, երբ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից մի քանի հազար անօրինական փախստականներ բելառուսական կողմից մոտեցել Լեհաստանի հետ սահմանին: Նրանք ցանկանում են անցնել Եվրամիություն: Լեհաստանի պաշտոնատար անձինք տեղի ունեցածը համարել են ամենադժվար պահը սահմանի վրա ճգնաժամի սկսվելուց ի վեր:

Վերջին ամիսներին Լեհաստանը, Լիտվան և Լատվիան հաղորդել են Բելառուսի սահմանից՝ դեպի ԵՄ տարածք ձգտող անօրինական փախստականների թվի աճի մասին: Եվրամիությունում Բելառուսին մեղադրում են նրա համար, որ նա քաոս Է ստեղծել ԵՄ-ի սահմանների մերձակայքում, քանի որ փախստականներին թույլ չի տալիս հետ վերադառնալ: Բալթյան երկրները Բելառուսի իշխանություններին մեղադրում են փախստականների հոսք կազմակերպելու համար և դա որակում են «հիբրիդային ագրեսիա»: Այդ նույն դիրքորոշումն ունի նաև Եվրահանձնաժողովը: