Արմավիրի մարզպետը կազատվի պաշտոնից

17:22 • 24.11.21

Կառավարության e-gov.am հարթակի Կառավարության գրավոր քվեարկության հարցեր բաժնից տեղեկանում ենք․ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համբարձում Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»: