ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարը այցելել է Կոսովո, հանդիպել խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողներին, տվել հրահանգներ

17:33 • 24.11.21

ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը աշխատանքային այց է կատարել Կոսովոյի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է հհ պն-Ն:

Այցի շրջանակում գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը հանդիպել է խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողներին, ծանոթացել նրանց կեցության պայմաններին,  տվել հրահանգներ։

KFOR-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարին հայկական զորախմբի գերազանց ծառայության և նվիրումի համար։ Կողմերը բարձր են գնահատել համատեղ գործունեությունը՝ նախանշելով հետագա անելիքները։