Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, Լոռու, Շիրակի մարզերում և Ճամբարակում ձյուն է տեղում

09:20 • 26.11.21

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։

Լոռու, Շիրակի մարզերում և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։

Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում առկա է մառախուղ։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։