Տղամարդն անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում իրեն ցած նետել․ shamshyan.com

20:42 • 27.11.21

Արդեն մեկ ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար հոգեբանները գտնվում են «Հաղթանակ» կամրջի վրա:

Այնտեղ են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, մոտ 30 տարեկան տղամարդը 1 ժամ առաջ անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:

Պարեկները, փրկարարներն ու փրկարար-հոգեբանները այս պահին բանակցում են նրա հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, և խնդրում ու հորդորում են, որ նա վտանգավոր եզրագծից ետ վերադառնա: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։