Հրաժարվել մսից, գարեջրից և սուրճից․ շվեյցարացի վերլուծաբանները Երկրի կլիմայի փրկության ծրագիր են կազմել  

15:11 • 30.11.21

Երկրի կլիման պահպանել ցանկացողները ստիպված կլինեն հրաժարվել մսից, գարեջրից և սուրճից, հեռավոր ճանապարհորդություններից, տեսախաղերից, ինչպես նաև զուգարանի ջուրը քաշել օրական միայն երկու անգամ, լոգանք ընդունել շաբաթը մեկ անգամ և տարվա ընթացքում գնել 5 շապիկ:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է «պատասխանատու կենսակերպի» մասին Credit Suisse զեկույցում: Զեկույցի շվեյցարացի հեղինակերը նշում են, որ մարդկանց կենսակերպն ուղեկցվում է СО2-ի բարձր մակարդակով արտանետումներով: Ամենաշատ արտանետումները բաժին են հասնում հարուստ երկրների բնակիչներին. տնային տնտեսությունը զարգացած երկրներում տարեկան արտադրում է 130 տոննա СО2, իսկ միջինում աշխարհի մակարդակով՝ տարեկան 3.4 տոննա:

Վերլուծաբանները դիտարկել են մարդկանց կենսակերպի բոլոր ոլորտները և ենթադրություններ արել, թե ինչպես են փոխվելու սովորություններն ապագայում՝ հանուն կլիմայի պահպանության:

Հեղինակների կատարած ուսումնասիրությունը պարզել է, որ ամենից շատ արտանետումներ բաժին են ընկնում ակտիվ գնորդներին, որոնք սիրում են խանութներ այցելել, ինչպես նաև հեռավոր ուղևորությունների են մեկնում: Նման կենսակերպը հանգեցնում է տարեկան 25 ածխաթթու գազի արտանետման: