Մոսկվայում այսօր գրանցվում են վերջին 69 տարում ամենաուժեղ տեղումներն անձրևի տեսքով (տեսանյութ)

11:45 • 30.11.21

Մոսկվայում անցյալ երեկոյից սկսած ուժեղ անձրևներ են սկսվել, օդերևութաբաններն ակնկալում են, որ «Բենեդիկտ» ցիկլոնը երեքշաբթի կտարածվի մայրաքաղաքի վրա, որի հետևանքով Մոսկվայում ակնկալվում են ամենաուժեղ տեղումները վերջին 69 տարում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղումա նելով «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնի մասնագետին, Մոսկվայում ակնկալվում է 23 մմ տեղումներ, ինչը կամզում է ամսական նորմայի 40 տոկոսը, այսինքն՝ երկու դույլ ջուր մեկ քառակուսի մետրին:

Օդերևութաբանի խոսքով՝ ինտենսիվ հորդառատ անձրևներ են տեղալու օրվա առաջին կեսին, իսկ երկրորդ կեսին կվերածվեն ձյան տեղումների՝ տեսանելիության վատթարացմամբ մինչև 900 մետրի:  

Քաղաքացիներին խորհուրդ են  տվել մնալ տներում, իսկ փողոցում քայլելիս չափազանց ուշադիր լինել: