Ուկրաինայի կողմից ագրեսիայի դեպքում Բելառուսը կկանգնի Ռուսաստանի կողքին. Լուկաշենկո

11:25 • 01.12.21

Եթե Ռուսաստանը հայտնվի Ուկրաինայի ագրեսիայի առաջ, ապա Մինսկը կկանգնի Մոսկվայի կողքին: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Եթե մենք, Աստված չանի, հայտնվենք, եթե Ռուսաստանը հայտնվի Ուկրաինայի կողմից անձազերծված ագրեսիայի առաջ, մենք սերտ կապով՝ տնտեսական, իրավական, քաղաքական առումով Ռուսաստանի կողքին կլինենք: Դա կարևորն է»,- ասել է  Լուկաշենկոն:

Վերջինս ընդգծել է, որ երբեք չի լինի «ազգայնական մոլուցքի կողքին, որն այսօր տեղի է ունենում Ուկրաինայում»: «Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան դառնա մերը: Այն մերն է, այնտեղ մեր ժողովուրդն է: Դրանզ հուզումներ չեն, դա իմ հստակ համոզմունքն է»,- ընդգծել է բելառուս առաջնորդը: