ՌԴ ԱԴԾ-ն երեք ուկրաինացի գործակալի է ձերբակալել. նրանցից մեկն ահաբեկչություն էր նախապատրաստում

12:00 • 02.12.21

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը խափանել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործունեությունը Ռուսաստանի երեք մարզի տարածքում:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, Անվտանգության մարմինների աշխատակիցները ձերբակալել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության գործակալին, որն ահաբեկչություն էր նախապատրաստում:

Բացի այդ, ձերբակալվել են նաև Ուկրաինայի Անվտանգության ծառայության երկու աշխատակից, որոնք տեղեկություններ էին հավաքում ռազմավարական կառույցների մասին:

Առաջին կալանավորն արդեն խոստովանական ցուցմունք է տվել: Ահաբեկչությունը նա պատրաստվում էր իրականացնել՝ երկու ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկմամբ: