Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Արմավիրի նոր մարզպետին․ կառավարության հերթական նիստը (տեսանյութ)
Մենք գրավոր ընթացակարգով Արմավիրի մարզպետի պաշտոնին նշանակել ենք Էդվարդ Հովհաննիսյանին։ Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ մինչև ամառ Էդվարդ Հովհաննիսյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էր։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին և հաջողություններ մաղթեց։
Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Մարզային, տարածքային արդյունավետ կառավարումը մեր երկրի տնտեսության զարգացման, պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է և այդպիսի հնարավորության ընձեռման համար շնորհակալ եմ»,–ասաց նա։










