«Չենք տեսնի Խորհրդային Միության ներխուժումն Ուկրաինա». Պենտագոնի ղեկավարը շփոթել է ՌԴ-ն և ԽՍՀՄ-ը

18:00 • 02.12.21

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողություններին ԱՄՆ-ի ցանկացած պատասխան կիրականացվի միջազգային հանրության հետ համատեղ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավարը նաև կոչ է արել Մոսկվային ավելի մեծ թափանցիկություն ցուցաբերել ռազմական հզորության համատեքստում։

«Այն, ինչ մենք անում ենք, արվելու է որպես միջազգային հանրության մաս: Լավագույն դեպքում մենք չենք տեսնի Խորհրդային Միության ներխուժումն Ուկրաինա»,- հավելել է Օսթինը` Ռուսաստանը շփոթելով ԽՍՀՄ-ի հետ: