Թույլ տուր քեզ ավելին՝ Idram&IDBank-ի առաջատար Rocket line թվային հարթակի միջոցով (տեսանյութ)

15:51 • 03.12.21

Եթե տեսաք մատնահետք հիշեցնող տարբերանշանով և QR կոդով նարնջագույն վահանակը, ապա սա նշանակում է, որ տվյալ վայրում կարող եք վճարում կատարել Rocket line թվային ապառիկի միջոցով, որը տարբերվում է դասական ապառիկ ձևաչափից՝ ավելի հեշտ է, արագ և հասանելի:

6.700-ից ավելի խանութներում ու ծառայություն մատուցող ընկերություններում առկա է այս հնարավորությունը, որոնցից 1.700-ը ապրանքը տրամադրում է առանց տոկոսի: IDBank-ի և Իդրամի այս նորարարական ծրագիրը հասանելի է նաև հայկական 650 առցանց խանութներում:

«Մենք նաև աշխատում ենք տեխնոլոգիական լուծումների ուղղությամբ, և  ներկայացրել ենք շուկայում բացառիկ` օնլայն գնումները հեշտացնող գործընթաց: Երբ կատարում եք առցանց գնում, կարիք չկա լրացնել մուտքանունը, գաղտնաբառը կամ օրինակ`քարտային տվյալները, պարզապես էկրանին հայտնվում է QR կոդ, որը պետք է Idram&IDBank-ի հավելվածով սքանավորել և արդեն կատարել վճարումը»,- ներկայացրեց Իդրամի մարկետինգի ղեկավար Գոռ Ամիրյանը:

Հեշտ է նաև բջջային հեռախոսով վճարում կատարել առցանց խանութներում: Երբ ընտրությունն արդեն կատարել եք և զամբյուղում ավելացրել ապրանքը, ապա վերջում պետք է նշել Idram&IDBank հավելվածով վճարման տարբերակը, որտեղ նույնպես կարելի է ընտրել՝ վճարել հիմա կամ հետո։

Ռեստորաններից, կոսմետիկ խնամքի կենտրոններից մինչև ուսման վարձի վճարում հնարավոր է կատարել Rocket line-ի միջոցով: Եթե ձեզ մոտ բավարար գումար չկա ցանկալի ապրանքը գնելու համար, ապա Rocket line-ը Ձեզ թույլ կտա գնել այն անմիջապես ու վճարել մաս-մաս՝ մեկից մինչև վեց ամսվա ընթացքում: Դրա համար նախ պետք է դառնալ բանկի հաճախորդ, ներբեռնել Idram&IDBank հավելվածը, անցնել նույնականացման փուլը, և ձեզ համար հատուկ սահմանաչափ կհաստատվի:

«Տրամադրվում է մինչև 10 մլն դրամ սահմանաչափ: Վճարում կատարելիս ինքներդ եք ընտրում՝ վճարել 1, 3, թե 6 ամսվա ընթացքում: Կարող եք վճարել նույնիսկ վերջին օրը, նույնիսկ վերջին րոպեի ընթացքում: Ոչ մի տույժ և տուգանք չկա, չկան հստակ մարման գրաֆիկներ, չկա թղթաբանություն»,- ընդգծեց Գոռ Ամիրյանը:

IDBank-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը Rocket line-ով նվեր գնեց իր հարազատներից մեկի համար և իր օրինակով ցույց տվեց, թե ինչ հեշտ, պարզ ու արագ է վճարման այս տարբերակը: Նա խոսեց նաև այս հարթակի`բիզնեսի համար շահավետ լինելու մասին:

Rocket line 0%-ը բիզնեսին տալիս է հնարավորություններ` ավելացնել իրենց վաճառքները տվյալ ամիսների ընթացքում և մեծացնել իրենց հաճախորդների բազան»,- նշեց Տիգրան Մխիթարյանը և շեշտեց` ուրախ է, որ երկու տարի առաջ իրենք Հայաստանում ձևավորեցին գնումների նոր մշակույթ`առաջ բերելով «Buy now pay later»` գնիր հիմա, վճարիր հետո ձևաչափը` դրանով նոր թափ հաղորդելով անհպում վճարումներին։

Մանրամասները` տեսանյութում: