Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատված. shamshyan.com

15:03 • 05.12.21

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 12:50 –ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները ծառայության ընթացքում՝ ժամը 12:50 –ի սահմաններում, Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի են հայտնաբերել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երևանի բնակիչ, 20-ամյա Ա. Կաչակն էր:  Փաստի առթիվ  քննչական բաժնում  նյութեր են նախապատրաստվում:  Քննիչի որոշամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, քանի որ դիակի ձեռքերից մեկը մարմնից պոկված էր և ըստ ականատեսների՝ այն  շների կողմից հնարավոր է հոշոտելու հետևանքով է եղել: