Չիլիի և Արգենտինայի սահմանի մոտ 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել

11:27 • 06.12.21

6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Չիլիի հյուսիսային մասում, Անտոֆագաստա քաղաքից 234 կիլոմետր դեպի հարավ-արևելք:Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:

Ալթայե-Սայանսկի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ դեկտեմբերի 6-ին Երևանի ժամանակով ժամը 01:54-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է չիլի-արգենտինական սահմանից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժն էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում է որպես «բավականին ուժեղ»: