Վանաձորում հաղթել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը
Նախնական տվյալներով Լոռու մարզի Վանաձոր համայնքում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 38.71 տոկոսը կամ 12 810 ընտրող։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 8295 ձայն (25.06%), «Հայաստանի աշխատավորական» կուսակցությունը՝ 4809 ձայն (14.53%), «Հայրենիք» կուսակցությունը՝ 1483 ձայն, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1313։










