Մոսկվայում կյանքից հեռացել է «Մի» ուղղաթիռների փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս Գուրգեն Կարապետյանը

12:54 • 07.12.21

Մոսկվայում կյանքի 85-րդ տարում մահացել է Խորհրդային Միության հերոս, փորձարկող օդաչու Գուրգեն Կարապետյանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգին:

««Ռոստեխ» պետական ընկերության «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը խոր ցավակցություն է հայտնում հարազատներին և մտերիմներին՝ կապված Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու, հոլդինգի գլխավոր տնօրենի՝ անվտանգության հարցերով խորհրդական Գուրգեն Ռուբենի Կարապետյանի մահվան հետ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: