Երևանում՝ «Ռենեսանս» ռեստորանի հարևանությամբ բախվել են Mercedes-ն ու Iveco-ն, Iveco-ն կողաշրջվել է, Mercedes-ը վերածվել է մոխրակույտի, կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes և Iveco մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Iveco-ն կողաշրջվել է, իսկ Mercedes-ում հրդեհ է բռնկվել։
Ավտովթար-հրդեհի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներին։
Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և մարել Mercedes-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի և ջարդոնի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։










