Ռուսաստանում առաջարկել են ուրբաթը հանգստյան օր դարձնել մուսուլմանների համար  

14:00 • 08.12.21

Ռուսաստանում մահմեդականները հաճախ են անդրադառնում ուրբաթը հանգստյան օր դարձնելու հարցին, սակայն նման որոշումները պետք է կայացվեն լայն հասարակության կարծիքը հաշվի առնելով: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի մահմեդականների հոգևոր ժողովի ղեկավար, մուֆթի Ալբիր Կրգանովը:

Նրա խոսքով՝ երեք հիմնական դավանանքի հետևորդների՝ քրիստոնյաների, մուսուլմանների և հրեաների տոնական օրերը, որպես կանոն, ընկնում են ուրբաթ, շաբաթ և կիրակի: Եվ եթե վերջին երկուսը պետականորեն հանգստյան օրեր են Ռուսաստանում, ապա ուրբաթն աշխատանքային է: Սակայն շաբաթվա հենց այդ օրն է սուրբ համարվում մուսուլմանների համար:

Նա նշել է, որ գրավոր դիմում չի եղել ուրբաթը հանգստյան օր դարձնելու խնդրանքով, սակայն մուսուլմանները բազմիցս հայտնել են իրենց այդ ցանկությունը: