Նիգերիայում ոստիկանությունից փախչող բեռնատարի վարորդը 17 աշակերտի է վրաերթի ենթարկել. վերջիններս մահացել են  

11:53 • 08.12.21

Վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել Նիգերիայի խոշորագույն քաղաքի՝ Լագոսի դպրոցներից մեկի 17 աշակերտի:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, վթարը տեղի է ունեցել երեքշաբթի, երբ բեռնափոխադրման համար նախատեսված մեքենայի վարորդը փորձում էր խուսափել ոստիկանության հետապնդումից և կորցրել է մեքենայի կառավարումը: Վթարի հետևանքով 17 աշակերտ է մահացել: Վիրավորների թիվը ճշտվում է:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, բարկացած բնակիչների ամբոխը փորձել է ինքնադատաստան տեսնել վարորդի նկատմամբ, որին ձերբակալել են ոստիկանները: Բեռնատարն այրվել է: