Ֆինլանդիայի վարչապետը ներողություն է խնդրել կորոնավիրուսով վարակվածի հետ շփումից հետո մեկուսանալու փոխարեն մինչև առավոտվա 4-ն ակումբում զվարճանալու համար (լուսանկարներ)

22:06 • 08.12.21

Ֆինլանդիայի վարչապետը ներողություն է խնդրել անցած հանգստյան օրերին մինչև առավոտյան ժամը 4-ն ակումբում անցկացնելու համար այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա հաղորդագրություն է ստացել, որում ասվում է, որ պետք է մեկուսանա:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 36-ամյա Սաննա Մարինը ներողություն է խնդրել, որ կորոնավիրուսով վարակվածի (Արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն) հետ շփումից հետո չի մեկուսացել:

«Ես և ամուսինս դուրս էինք եկել սնվելու, գնումներ կատարելու քաղաքում, հանդիպեցինք ընկերներին,  ժամանակ անցկացրինք՝ վայելելով երեկոն և գիշերային կյանքը», - գրել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդը Facebook-ում:

Վարչապետի խոսքով՝ ինքը կառավարության գրասենյակից ժամանակին հրահանգ չի ստացել վարակված անձի հետ շփվելուց հետո շփումները սահմանափակելու վերաբերյալ։ Բայց Մարինը խոստովանել է, որ «պետք է իմանար» երկու շաբաթ առաջ գրասենյակի պատրաստած հրահանգների բովանդակությունը։

Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ չի կարդացել մեկուսացման անհրաժեշտության վերաբերյալ իր հեռախոսին ուղարկված տեքստային հաղորդագրությունը, քանի որ այդ օրը հեռախոսը թողել էր տանը:

She arrived at the Butchers nightclub at midnight with her husband Markus Räikkönen and their friends where she drank Heineken beer and dancedMarin, 36, was seen enjoying a night out at the Butchers nightclub  in Helsinki with friends on Saturday, but it was later revealed that she had 'missed' a text telling her to isolate after her foreign minister tested positive for Covid'I should have used better judgement and double-checked the guidance given to me. I am very sorry for not understanding that I needed to do that,' Finnish Prime Minister Sanna Marin wrote on Facebook (Marin pictured with media outside the Finnish Parliament building in Helsinki earlier today)Finland's Prime Minister Sanna Marin - seen here in 2019 - has previously boasted of being a representative of 'the younger generation'