ԱՄՆ-ում երկրորդ երկրաշարժն Է տեղի ունեցել Օրեգոն նահանգի ափերի մոտ

10:19 • 08.12.21

Դեկտեմբերի 7-ին օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել Օրեգոնի ափերի մոտ, որի մագնիտուդը կազմել Է 5,8: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էպիկենտրոնը գտնվել է նահանգի Նյուպորտ քաղաքից 434 կիլոմետր դեպի արեւմուտք, քաղաք, որտեղ բնակվում է 10,3 հազար մարդ: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա: ԱՄՆ-ի Ցունամիների նախազգուշացման ազգային կենտրոնը չի հայտարարել ցունամիի սպառնալիքի մասին: Ավելի վաղ, ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ այդ շրջանում գրանցվել Է 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: