Թաիլանդում իր գործատուի «բողոքներից» հոգնած կինը պայթեցրել է աշխատավայրը՝ պատճառով ավելի քան 1 մլն դոլարի վնաս (տեսանյութ)

17:18 • 09.12.21

Թաիլանդում դժգոհ աշխատակցուհին պայթեցրել է նավթի պահեստը, որտեղ աշխատում էր, քանի որ հոգնել էր իր ղեկավարի «բողոքներից» և «իրեն պատճառած սթրեսից»:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ենթադրվում է, որ 38-ամյա Անն Սրիան վառել է թղթի կտորը և նետել այն վառելիքի տարայի վրա, ինչի հետևանքով նոյեմբերի 29-ին հրդեհ է բռնկվել Նախոն Պաթոմ նահանգում գտնվող Prapakorn նավթի պահեստում:

Ըստ ոստիկանության, կինը ձերբակալվել է և խոստովանել , որ հրկիզել է պահեստը՝ պնդելով, որ իրեն նման քայլի դրդել է այն սթրեսը, որն իրեն պատճառել է իր գործատուն՝ 65-ամյա Պիպատ Ունգպրապակորնը:

Հրդեհը պատճառել է ավելի քան մեկ միլիոն դոլարի վնաս: Կրակն արագ տարածվել է դյուրավառ նյութի պատճառով: Ավելի քան 40 հրշեջ մեքենաներ աշխատել են կրակը մարելու համար: