Բլինկենն ու Ստոլտենբերգը քննարկել են ՆԱՏՕ-ի գործողության տարբերակները՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «հետագա ագրեսիայի»

11:28 • 09.12.21

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ։ Նրանք քննարկել են դեկտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռավար զրույցը:

Ինչպես հաղորդվում է Պետքարտուղարության կայքում, Բլինկենն ու Ստոլտենբերգը քննարկել են նաև ՆԱՏՕ-ի գործողության տարբերակները՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «հետագա ագրեսիայի»:

Վերջին շրջանում Արևմուտքը Մոսկվային մեղադրում է Ուկրաինայի հետ սահմանին «ագրեսիվ գործողություններ» իրականացնելու և նույնիսկ «ներխուժման» պատրաստվելու համար, ինչը ՌԴ-ն կտրականապես հերքում է: