Գերմանիան վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ ՆԱՏՕ-ի համատեղ բյուջե կմուծի 400 միլիոն եվրոյից ավելի գումար
Գերմանիան ընթացիկ տարում ավելի քան մեկ տասնամայկի ընթացքում առաջին անգամ ՆԱՏՕ-ի համատեղ բյուջե կմուծի 400 միլիոն եվոյից ավելի գումար: Այդ մասին ասված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) պաշտպանության նախարարության պատասխանում Բունդեսթագում Ձախ կուսակցությունից պատգամավոր Սևիմ Դագդելենի համապատսխան հարցմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Բաժինը, որը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունները հատկացնում են ինչպես քաղաքացիական, այնպես Էլ ռազմական բյուջի ֆինանսավորմանը, որոշվում է հատուկ բանաձևով, որը հիմնված Է երկրի համախառն ազգային արդյունքի վրա: Ինչպես դեկտեմբերի 9-ին հաղորդում է գործակալությունը, ներկայումս ԳԴՀ-ն վճարում է ՆԱՏՕ-ի ծախսերի 16,34 տոկոսը, որոնք հասնում են շուրջ 2,581 միլիարդ եվրոյի: Այսպիսով՝ 2021 թվականին այն գումարը, որը Գերմանիան պետք է մուծի դաշինքի համատեղ բյուջե, կազմում է շուրջ 421 միլիոն երվո: Համեմատության համար նշենք. անցյալ տարի այս ցուցանիշը հավասար էր 390 միլիոն եվրոյի, իսկ 2010 թվականին ԳԴՀ-ն 441 միլիոն եվրո է ծախսել Հյուսիսատլանտյան դաշինքի ֆինանսավորման համար: ՆԱՏՕ-ի բյուջեն բաղկացած է երկու հիմնական մասից՝ ռազմական և քաղաքացիական ծախսեր:
Հոկտեմբերի սկզբին Բրյուսելում դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ դաշինքի ղեկավարները նոր ռազմավարական հայեցակարգը կհաստատեն 2022 թվականին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում: Ըստ որում նա նշել է, որ փաստաթղթում կընդգծվի պաշտպանական ծախսերի, նոր սպառազինությունների գնման լրացուցիչ ներդրումների ավելացման կարևորությունը, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի ընդհանուր անվտանգության համար:










