Իրաքը հայտարարել է միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերման մեկնարկի մասին
Իրաքի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են Իրաքի տարածքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մարտական խնդիրների ավարտի և երկրից դաշինքի մարտական զորամասերը դուրս բերելու մասին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին այդ մասին հայտնել է Իրաքի Al Sumaria հեռուստաալիքը: Ինչպես նշում է հեռուստաալիքը, Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է «Իրաքում կոալիցիոն ուժերի մարտական առաքելության ավարտի և երկրից (մարտական զորամասերը) դուրս բերելու մասին»:










