Ընդդիմության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը
Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը:
Ձեր այս արարքը նշանակում է երկու բան.
Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է,
իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել:










