Երևանի Թաիրովի փողոցում նռնակ է հայտնաբերվել

09:56 • 10.12.21

Դեկտեմբերի 10-ին, ժամը 08։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին նռնակ է նկատել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը,  Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։