Մահացել է Nintendo խաղային վահանակների ստեղծողը
Մահացել է ճապոնական Nintendo ընկերության խաղային վահանակների ստեղծող Մասայուկի Ուեմուրան: Ինչպես փոխանցում է The Japan Times-ը, ծրագրովորողը մահացել է դեկտեմբերի 6-ին 78 տարեկանում:
Ուեմուրայի մահվան պատճառը չի նշվում: Նա Nintendo-ում աշխատանքի է անցել 1971 թվականին որպես ինժեներ: 1981 թվականին սկսել է աշխատել Famicom խաղային վահանակի վրա, որն առավել հայտնի էր «Դենդի» անունով: Ավելի ուշ ստեղծվել է դրա կատարելագործված տարբերակը՝ Super Nintendo Entertainment System-ը, որը ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 100 մլն օրինակով:
Ուեմուրան ընկերությունում աշխատել է մինչև 2004 թվականը: Վերջին տարիներին դասավանդելիս է եղել Կիոտոյի համալսարանում:










