Ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած և մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 զինծառայողներից մեկը կալանավորվել է. նա ծանր հոգեվիճակում է. պաշտպան
Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 զինծառայողներից մեկի մասով առաջին ատյանի դատարանը կալանավորելու որոշում է կայացրել՝ բավարերլով համապատասխան միջնորդությունը։
Զինծառայող Ս․ Ա-ի պաշտպանը՝ Լևոն Վարդապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող մանրամասնել, թե որ դատավորի կողմից է նման որոշում կայացրվել, բայց հստակ է, որ բողոքարկելու են։
«Որոշումն անհիմն է, պարզապես դեռ այն չենք ստացել, ստանալուց հետո համապատսխան ժամկետներում բողոքարկելու ենք։ Այլ մանրամասներ ձեզ հողորդել չեմ կարող»,-ասաց նա։
Անդրադառնալով հարցին գերությունից վերադարձած զինծառայողի առողջական վիճակին՝ պաշտպանն ասաց.
«Այնտեղ նրան հարավածներ էին հասցրել, ուսի վնասվածք ունի, բայց բժշիշկներն ասում են՝ կարող է չհոսպիտլացվել։ Ինչ վերաբերում է հոգեբանական վիճակին, ապա ծանր հոգեբանական վիճակում էր, գերությունից վերադարձած անձը ինչպիսի հոգեվիճակում պիտի լինի։ Հիմա էլ հայրենիք վերադառնալուց հետո այսպիսի վերաբերմունքի է արժանանում»,-ասաց նա։










