Իսպանիայում բողոքի բազմահազարանոց ցույցեր են անցկացվել կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայագրերի սահմանման դեմ
Բարսելոնայում ավելի քան 3000 մարդ է դուրս եկել փողոց՝ իր բողոքը հայտնելու ընդդեմ պարտադիր պատվաստման վկայակագրերի կիրառման: Բաղոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Վալենսիայում:
Ինչպես փոխանցում է Europa Press-ը, բողոքի ցույցերի մասնակիցները պաստառներ են պատրաստել «Բժշկական անձնագիր, տոտալիտար պետություն» և «Հարգեք մեր ընտրությունը» գրություններով:
Ցույցի մասնակիցները, որոնցից շատերն առանց դիմակների են եղել, վանկարկում էին «Ազատություն», «Երեխաներ ձեռք մի տվեք», «Սա պատվաստանյութ չէ, սա փորձարկում է» կամ «Թրոմբոզի մեկ չափաբաժին» և այլ կարգախոսներ:
Կատալոնիայում պատվաստման մասին վկայագիրը պարտադիր է ռեստորան, բար, ժամանցի այլ վայրեր, մարզասրահներ, ծերանոցներ մտնելու համար:










