Վրաստանը և ԱՄՆ-ն զորավարժություններ են անցկացնում Սև ծովում

21:43 • 14.12.21

Սև ծովում տեղի են ունեցել Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության և ամերիկյան USS Arleigh Burke էսկադրային ականակրի համատեղ վարժանքներ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դրանց ընթացքում նավերը կատարել են տակտիկական վարժանքներ և միասին աշխատել տարբեր տարրերի մշակման վրա։

Զորավարժությունների նպատակն էր երկու երկրների ռազմածովային ստորաբաժանումների միջև փորձի փոխանակումը, անձնակազմերի փոխգործակցության բարելավումը, ինչպես նաև Վրաստանի առափնյա պահպանության կարողությունների ամրապնդումը։