Տասնյակ մարդիկ են արգելափակվել Հոնկոնգի առևտրի կենտրոններից մեկում՝ հրդեհի պատճառով (տեսանյութ)

10:43 • 15.12.21

Հոնկոնգի առևտրի կետրոններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են արգելափակվել շենքում:

Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, կրակը բռնկվել է տեղի ժամանակով 12:30-ի սահմանում (երևանյան 08:30), երբ շատերն առևտրի կենտրոն են այցելում ոչ միայն գնումներ անելու, այլև ընդմիջելու: Նշվում է, որ հրդեհի պատճառող արգելափակման մեջ են հայտնվել հիմնականում խանութների և ռեստորանների այցելուները, ինչպես նաև աշխատակիցները:

Ոստիկանությունից հայտնել են, որ նախնական տվյալներով՝ մոտ 100 մարդ տարհանվել է հինգերորդ հարկ, որտեղ հարթակ է բացվել բաց երկնքի տակ:

Տեսանյութն՝ այստեղ