Financial Times-ը Իլոն Մասկին ճանաչել է «Տարվա մարդ»

14:40 • 15.12.21

Միջազգային Financial Times գործարար պարբերականը, հետևելով ամերիկյան Time ամսագրին, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկին անվանել է «Տարվա մարդ»:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, թերթն առաջին տեղում է դասել գործարարի ձեռբերումներն էլեկտրամեքենաների արտադրության ոլորտում: Պարբերականը նշում է, որ Մասկը մոտ տասնամյակի ընթացքում «ոչ միայն ստիպված է եղել գրեթե միայնակ շուկա ստեղծել էլեկտրամեքենաների համար», այլև պայքարել է կոռուպցիայի և բորսայի մի շարք  խաղցողների դեմ: Էլեկտրամեքենաներ ստեղծելու գործում Tesla-ին հետևել են նաև այլ ընկերություններ:

Պարբերականն ընդգծել է նաև Մասկի «հիպերակտիվությունը» Twitter-ում, ինչպես նաև համացանցում թվային արժույթի առաջխաղացմանն ուղղված ջանքերը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Իլոն Մասկին «Տարվա մարդ 2021»  էր ճանաչել Time ամսագիրը: