Նիկոլ Փաշինյանն ավագանու անդամների հետ քննարկում է Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու հարցը

18:36 • 16.12.21

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանել է ՔՊ գրասենյակ,որտեղ նախատեսված է հանդիպում ավագնու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։

Քննարկվելու է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու հարցը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Նախնական տվյալներով՝ 40 -ից ավել ստորագրություն արդեն կա։

«Իմ քայլը» խմբակցությունից կան անդամներ, որոնք ստորագրահավաքին չեն միացել։