Աղդամի շրջանում ականի պայթյուն է տեղի ունեցել տրակտորի աշխատանքի վայրում

15:05 • 16.12.21

Ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող ադրբեջանական ընկերության աշխատակցի կողմից կառավարվող տրակտորի աշխատանքի վայրում ական է պայթել Աղդամի շրջանի Բաշ Գարվենդ գյուղում:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ-ին, տրակտորը վարելիս է եղել Օղուզի շրջանի բնակիչ Ահմեդ Իդրիսովը: Նշվում է, որ պայթյունի հետևանքով տուժողներ չկան: