Բուենոս Այրեսի օդանավակայանում տեղադրվել է Մարադոնայի արձանը (լուսանկար)

11:22 • 16.12.21

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոննայի արձանը տեղադրվել է Բուենոս Այրեսի գլխավոր միջազգային օդանավակայանում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Aeropuertos Argentina 2000 ընկերության մամուլի ծառայությանը, որը ղեկավարում է երկրի օդանավակայանները:

«АА2000-ը հանդիսավոր կերպով բացել է համար 10-ի արձանը, որը խորհրդանշում է ֆուտբոլային լեգենդի կերպարը 1986 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արձանը ներկայանում է ամբողջ հասակով: Այն պատրաստվել է 3D-տպագրության միջոցով: Մարադոնայի կերպարը կերտելիս որպես օրինակ վերցվել է նրա լուսանկարներից, երբ առաջնության ժամանակ հնչում էր երկրի ազգային հիմնը:

Մարադոնան կյանքից հեռացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկանում: Մահվան պատճառը սուր սրտային անբավարարությունն է եղել, որը հանգեցրել էր թոքերի այտուցման: