Երևանում շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է գրանցվել․ shamshyan.com

21:11 • 17.12.21

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։

 Ժամը 19։05-ի սահմաններում Ռոստովյան-Գարեգին Նժդեհ-Արցախի փողոցների խաչմերուկում բախվել են շտապօգնության հավշեկշռում գրանցված Ginbei մակնիշի և BYD մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։