Ճապոնիայի հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 19-ի
Ճապոնիայի Օսակա քաղաքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան քաղաքի առևտրային թաղամասում գտնվող 8 հարկանի շենքի 4-րդ հարկում, որտեղ թերապևտիկ և հոգեբուժական հիվանդանոց է տեղակայված: Ավելի վաղ հաղորդվում էր 5 զոհի և 23 տուժածի մասին:
Ականատեսների խոսքով՝ հրդեհը բռնկվել է հեղուկի այրման հետևանքով, որը թափվել է տարեց տղամարդու մոտ առկա թղթե փաթեթից: Վարկածներից մեկի համաձայն՝ կատարվածը հրկիզման հետևանք է: Հրդեհը մարվել է, դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը:










