ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք

13:10 • 19.12.21

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է դեկտեմբերի 19-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու վերադարձին հայրենիք։ 

Պաշտոնյան այս մասին գրել է Twitter-ում:

«Ուրախ եմ, որ կարողացա հայրենադարձել 10 հայ զինծառայողի. Ադրբեջանի կողմից կարևոր քայլ մարդասիրական խնդիրների լուծման գործընթացում: ԵՄ-ն կշարունակի աշխատել երկու երկրների հետ՝ հաջողակ հանդիպումներ կազմակերպելու Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Նիկոլ Փաշինյանի միջև»,-գրել է Կլաարը:

Image Image